Շեֆի փռշտալուց սահմանափակվեք առողջություն մաղթելով, ծափերն ավելորդ են


01:29 , 31 օգոստոս, 2015

Քծնանքը դարձել է ապրելաոճ:

Այն, որ կոլեկտիվներում հանդիպում են արհեստավարժ քծնողներ, սովորական երևույթ է, բայց մեկ-մեկ հանդիպում են կոլեկտիվներ, որ կարծես քծնողների աշխարհի հավաքականը լինեն: Ես իրոք չգիտեմ՝ դրանում ղեկավարի մեղքի բաժինն ինչքան է, բայց նման մթնոլորտը բավականին վանող է լինում: Հետաքրքիրն այն է, որ նման կոլեկտիվներում քծնողները ևս բաժանվում են խմբերի` բացահայտ, ծպտյալ, սուԹի ընդվզող, վառված: Ինչևէ, գուցե սա սովորական երևույթ է մեր իրականության մեջ, բայց գոնե հորդորենք նման կոլեկտիվների աշխատակիցներին, որ երբ ղեկավարը փռշտում է, սահմանափակվեն առավելագույնն «առողջություն մաղթելով», այս իրավիճակում բուռն ծափահարություններն ուղղակի տեղին չեն...