Օրվա բաղադրատոմսը. հավի մսով և սնկով լցոնված բագետ (Photo)


12:29 , 30 օգոստոս, 2015

Բաղադրությունը

բագետ 2 հատ
հավի կրծքամիս 1 հատ
սունկ շամպինիոն 200գր
լոլիկ 1 հատ
սոխ 1 գլուխ
թթվասեր 250գր
պանիր 50գր
մաղադանոս 1-2 ճյուղ
աղ
պղպեղ

Պատրաստման եղանակը

Մանր կտրատում ենք հավի միսը, սունկը և սոխը: Տապակում ենք բուսայուղով պատված թավայի մեջ մինչև եփվելը: Համեմում ենք աղով, պղպեղով, ավելացնում թթվասերը և հասցնում եռման վիճակի: Հանում ենք կրակի վրայից:
Բագետը բաժանում ենք 2 մասի երկայնական կտրվածքով, հանում հացային միջուկը:
Լցոնում ենք բագետները պատրաստի մսային միջուկով, վրան շաղ տալիս քերած պանիրը, շարում լոլիկները և մաղադանոսի տերևները, ապա տեղադրում ֆոլգայով պատված տապակի վրա:
Եփում ենք ջեռոցում 20 րոպե 200 աստիճանում: