Գիտնականները պարզել են քնի համար կատարյալ ջերմաստիճանը


23:41 , 29 օգոստոս, 2015

нарушение-сна-детиԱմերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպիսին պետք է լինի սենյակում ջերմաստիճանը, որպեսզի մարդը կարողանա խոր քնել, գրում է Men’s Health-ը:

Ջոն Հոլքինսի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու քնի համար օպտիմալ ջերմաստիճանը: Գիտափորձի ընթացքում պարզ է դարձել, որ լավագույնը 18-20 աստիճան ջերմաստիճանն է:

Կապված մարդու օրգանիզմի յուրահատկությունների հետ` եթե ննջարանում ավելի տաք լինի, մարդու մոտ կարող է անհանգստության զգացողություն առաջանալ, ինչպես նաև անքնություն: