Tert.am-ը գրում է.
Al-Jazeera-ի երեք լրագրողները, որոնք Եգիպտոսում մեղադրվել են «սխալ լուրեր տարածելու» համար, դատապարտվել են երեք տարվա ազատազրկման Կահիրեում դատական գործի վերաքննության ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Դատավճռից հետո կանադացի-եգիպտոսցի Մոհամեդ Ֆահմին և եգիպտոսցի Բահեր Մոհամեդը դուրս են բերվել դատարանից: Ավստրալացի Պետեր Գրեստեն ավելի վաղ այս տարի հետ է արտաքսվել Ավստրալիա:
Երեք մեղադրյալները մեղադրվում են երկրում արգելված Մուսուլման-եղբայրներ խմբավորմանը օգնելու մեջ, բայց նրանք հերքում են այդ մեղադրանքները:
Երեք լրագրողները դատապարտվել էին 2014 թվականի հուլիսին, երբ Գրեստեն և Ֆահմին յոթ տարի, իսկ Մոհամեդը 10 տարի ազատազրկման էին դատապարտվել: Բայց այս տարի հունվարին նրանց դատավճիռը չեղյալ էր հայտարարվել և նրանք ազատ էին արձակվել փետրվարին՝ մինչև դատական գործի վերաքննությունը:
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցները, սպասվում է, որ լրագրողների փաստաբանները կբողոքարկեն որոշումը:
Դատարանի դահլիճի դրսում՝ Ֆահմիի փաստաբան Ամալ Քլունին կոչ է արել Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթահ ալ-Սիսիին ներում շնորհել լրագրողներին:
«Դատավճիռն այսօր շատ վտանգավոր ուղերձ է ուղարկում Եգիպտոսում: Դա ուղերձ է հղում, որ լրագրողները կարող են բանտարկվել պարզապես իրենց աշխատանքն անելու ճշմարտությունը պատմելու և լուրեր հաղորդելու համար»,- ասել է Ամալ Քլունին: