Tert.am-ը գրում է.
Վրաստանում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ներքին գործերի նախկին փոխնախարար Լևան Գվազավայի վրա։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նա հայտնվել է կոմայի մեջ։
Վրաստանի դատախազությունից հաղորդել են, որ հանցագործները դարանակալել են Թբիլիսի-Տաբախմելա ճանապարհին և կրակ են բացել Գվազավայի ու նրան ուղեկցող ազգականի՝ Ռեզո Կալոմլեցավիի ուղղությամբ։ Վերջինս տեղում մահացել է։
Գվազավան գլխին ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքը։