Թուրքիայում ոստիկանների տեղափոխող ավտոբուսի ուղղությամբ հարձակում է իրականացվել. կա 23 վիրավոր


09:40 , 29 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանների տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Միլլիյեթ»-ը, ավտոբուսը 25 ոստիկանի է տեղափոխել։

Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 9 ոստիկան։ Վիրավորների թվում կան նաև քաղաքացիական անձինք։

Ենթադրաբար՝ հարձակումն իրականացրել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալները։ Ավտոբուսի ուղղությամբ կրակ են բացել նռնականետերից։