Ռուսերենն ավելի լավ իմանալը մեր ժողովրդի կողմից դրսևորվող ռուսասիրության հիմնական պատճառներից մեկն է


09:33 , 29 օգոստոս, 2015

Մեր ժողովրդի` ռուսասիրության ամենաէական պատճառներից մեկն այն է, որ մենք ինչ-ինչ պատճառներով ռուսերեն պարզապես ավելի լավ գիտենք, քան որևէ այլ լեզու: Եվ երբ ֆիլմեր դիտելը, գիրք կարդալը, օտարազգի հեռուստալիքներին ու կայքերին հետևելը տեղի է ունենում միայն ռուսերենով, ապա, բնականաբար, նրան էլ պետք է սիրես, որովհետև նրան ես հասկանում, նրա գաղափարներն ու նրա աշխարհն ես կիսում: Սովորենք աշխարհին ծանոթանալ անգլերենով, կսիրենք անգլոսաքսական աշխարհը, ֆրանսերենով` ֆրանկոֆոնյան աշխարհը, գերմաներենով` ռոմանոգերմանականը, չինարենով` չինականը և այսպես շարունակ: