Դոմինիկայում 12 մարդ է զոհ գնացել «Էրիկա» փոթորիկին


05:54 , 29 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը հայտարարել է, որ կղզում մոլեգնող «Էրիկա» արևադարձային փոթորիկը  առնվազն 12 մարդու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը` դեռևս 20 մարդ անհետ կորած է համարվում:

Այսօր ավելի վաղ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետը արտակարգ դրություն էր հայտարարել «Էրիկա» փոթորիկի պատճառով, որը ամերիկյան ափերին կարող է հասնել երկուշաբթի: