Դետրոյթի փողոցներից մեկում, ասֆալտապատման համար փորված փոսում խորը իջվածք էր ձևավորվել և ստորերկրյա ջրերի բարձր մակարդակի պատճառով այստեղ ձկներ էին հաստատվել։ Որքան էլ դա ծիծաղելի հնչի, բայց տեղացիներն արդեն կարթերով գալիս էին ձուկ որսալու։
Բայց օրերս տեղի կոմունալ ծառայության աշխատակիցները վերջապես չորացրեցին փոսը, իսկ ձկներին տեղափոխեցին իսկական ջրամբար։
Հիշեցնենք, որ Դեթրոյթը խորը ճգնաժամի մեջ է և քաղաքը գրեթե ավերակների է վերածվում` բնակիչների զանգվածային արտագաղթի պատճառով։