Ավստրիայում բեռնատարում ոչ թե 50, այլ ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել (լուսանկարներ, տեսանյութ)


03:15 , 29 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Ավստրիայում կայանված բեռնատարում ավելի քան 70 ներգաղթյալի դի է հայտնաբերվել, գրում է Газета-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բեռնատարում եղել է ներգաղթյալների 20-50 դի։

Մեքենան հայտնաբերվել է Սլովակիայի և Հունգարիայի սահմաններից ոչ հեռու՝ ավտոմայրուղու վրա։ 70 դիերի մասին տեղեկությունը հաստատել է Ավստրիայի ՆԳՆ մամուլի խոսնակ Ալեքսանդր Մարակովիցը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 50 ներգաղթյալները, որոնց դիերը հայտնաբերվել են բեռնատարում, հավանաբար, շնչահեղձ են եղել։