Ռուսաստանում տրամադրվում են «արցախամետ» վարորդական վկայականներ


03:18 , 29 օգոստոս, 2015

Բաքվում հերթական հիստերիան է։ Ազերիական կայքերից մեկն ապացույցներ է ձեռք բերել, ըստ որի՝ ՌԴ-ում տրամադրվող վարորդական վկայականներում, որտեղ նշված է վկայականի տիրոջ ԾՆՆԴՅԱՆ վայրը, նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Կարելի է ասել, որ ՌԴ ՆԳՆ-ն, ով պատասխանատու է այդ վկայականների տրամադրման համար, ճանաչում է Արցախի անկախությունը...

Հ.Գ. Չեմ կասկածում, որ վաղն ևեթ Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՆԳՆ-ն Մոսկվայից կպահանջեն վերականգնել «պատմական ճշմարտությունը» և հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ազերիական կայքն առաջարկում է սույն վարորդական վկայականի տիրոջ ծննդավայր գրանցել «ԼՂԻՄ. Ադրբ. ՍՍՀ» կամ «Ադրբ. ՍՍՀ», քանի որ նա ծնվել է 1985 թ-ին։ Հետաքրքիր է, իսկ ով ծնվել է 1988 թ-ից հետո Արցախում, ո՞ր պետությունը պետք է նշի որպես ծննդավայր։ Կրկին Ալիևների սուլթանությո՞ւնը։