Պարոն Ալեքսանյան, դեղերի փոխարեն կավիճ մի՛ վաճառեք


23:45 , 28 օգոստոս, 2015

Картинки по запросу սամվել ալեքսանյանՇարունակում եմ դիմում-խնդրանքներիս շարքը և այսօր ուզում եմ դիմել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին.

Հարգելի պարոն Ալեքսանյան


Թեև Դուք բիզնեսով չեք զբաղվում, բայց, այնուամենայնիվ, արտադրում և վաճառում եք «շոտլանդական» վիսկի, «ռուսական» օղի, «ֆիննական» և «նորզելանդական» կարագ, «ուկրաինական» ձեթ, «հայկական» շաքար, «ալամ աշխարհի» ալյուր և էլի շատ անհրաժեշտ ապրանքներ։ Շատ լավ եք անում, ես դեմ չեմ (համ էլ ես ո՞վ եմ, որ ԴԵՄ լինեմ)։ 

Բայց խնդրում եմ Ձեզ, ԴԵՂԵՐԻ փոխարեն ԿԱՎԻՃ մի՛ վաճառեք։ Դեղի ֆալշը վնասակար է Ձեր ընտրողների առողջությանը։

Հարգանքով, Կարեն Քոչարյան