Boeing-ը լազերային հրանոթ է ներկայացրել` ընդդեմ անօդաչուների


19:56 , 28 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

Boeing ընկերությունը հրապարակավ փորձարկել է շարժական լազերային հրանոթը՝ ընդդեմ անօդաչուների: Հրանոթը ստացել է «Լազերային սպառազինման կոմպակտ համակարգ» անվանումը:

Ինչպես գրում է Корреспондент-ը` զենքն անօդաչուների ուղղությամբ կրակում է 2 կՎտ հզորությամբ ինֆրակարմիր լազերով: Արտադրողները չեն նշել կրակոցի հեռավորությունը, սակայն հայտնել են, որ հրանոթը կարող է խոցել հեռադիտակով երևացող անօդաչուները:

Թիրախն ամբողջությամբ վերացնելու համար 2 վայրկյան է պահանջվում:  Լազերային կրակոցը անցք է բացում և վնասում է էլեկտրոնիկան ու մեխանիկան: