Մանկական ուղեղային կաթվածով տառապող ծերունին ֆանտաստիկ գլուխգործոցներ է ստեղծում (Video)


15:47 , 28 օգոստոս, 2015

Փոլ Սմիթը ծնվել է մանկական ուղեղային կաթվածով: Նա սկսեց քայլել ու խոսել միայն 20 տարեկանում, ու ոչ ոք չէր հավատում, որ Փոլը կկարողանա նորմալ կենսակերպ վարել: Սակայն նա իր համար հայտնաբերեց տպագրական մեքենա ու սկսեց բառիս բուն իմաստով հրաշքներ գործել:

Փոլի կտավները հանճարեղ են: Բացառապես տպագրական մեքենայի միջոցով նա կարողանում է նույնիսկ Մոնա Լիզայի դիմանկարը կրկնօրինակել: