Tert.am-ը գրում է.
ԱՄՆ պետդեպի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին Twitter-ում հայտնել է, որ մայր է դարձել, գրում է РИА Новости-ն։
Նախկին պաշտոնյան այդ մասին ասել է՝ մեկնաբանելով երիտասարդ ծնողներին մինչև մեկ տարի վճարովի արձակուրդ տրամադրելու նախաձեռնությունը։
«Որպես երիտասարդ մայր՝ սեղմում եմ այս հրաշալի նախաձեռնության հեղինակների ձեռքը»,- գրել է Փսակին։
Հայտնի է, որ Փսակիի դստերն անվանել են Ժենեվևա։
Փսակին ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրել է 2013թ. փետրվարի 11-ից մինչև 2015թ. մարտի 31-ը։