Բակո Սահակյանն անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել


13:58 , 28 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 28-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին հարցերը, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Քննարկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը և համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: