Բակո Սահակյանը մասնակցել է ԵԿՄ ուխտագնացության շրջանակում կազմակերպված միջոցառմանը


11:54 , 28 օգոստոս, 2015

Tert.am-ը գրում է.

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին Հադրութի շրջանի Արա լեռ կոչված տեղամասում մասնակցել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից ավանդական ուխտագնացության շրջանակներում կազմակերպված տոնական միջոցառմանը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահ Սահակյանն արժևորել է «Երկրապահ կամավորականների միության» կողմից կազմակերպվող ամենամյա ուխտագնացությունները՝ ընդգծելով դրանց կարևորությունը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, բանակ-հասարակություն կապերի և ազգային միասնության ամրապնդման տեսանկյուններից:

Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: