Tert.am–ը գրում է.
Շվեյցարական Omega ժամագործական ընկերությունը Seamaster 300 Spectre մոդելի 7007 սահմանափակ քանակությամբ ժամացույցներ է թողարկել` «բոնդիանա» ֆիլմաշարի «Սպեկտր» 24-րդ մասի թողարկման առթիվ:
Ինչպես հայտնում է Euromag-ը` ժամացույցները սեպտեմբերից կվաճառվեն ֆիրմային բուտիկներում:
«Ամենից շատ ինձ տպավորել է այն, որ այդ ժամացույցներն ստեղծվել են զրոյից», - մեկնաբանել է 007 գործակալի դերակատար Դենիել Քրեյգը:
007 գործակալն արդեն 20 տարուց ավելի հավատարիմ է Omega Seamaster մոդելին: Առաջին անգամ այս մոդելի ժամացույցը հայտնվել է Փիրս Բրոսնանի ձեռքին «Ոսկե աչքը» ֆիլմում (1995):