Ֆրանսուհին հաշմանդամության նպաստ է ստացել գաջեթներից ալերգիա ունենալու պատճառով


01:04 , 28 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Ֆրանսուհին հաշմանդամության  նպաստ է ստացել գաջեթներից ալերգիա ունենալու համար:

Ինչպես հայտնում է Euromag-ը` ֆրանսիական դատարանը հաշմանդամության նպաստ է նշանակել կնոջը, ով հայտարարել է, որ տառապում է ուժեղ ալերգիայով առօրյայում կիրառվող գաջեթներից՝ օրինակ` հեռախոսներից եկող  էլեկտրամագնիսական ճառագայթումից։ 

39-ամյա Մարին Ռիչարդը, գնահատելով դատարանի որոշումը, հայտնել է, որ դա հայտնություն է էլեկտրամագնիսական ազդակների գերզգայունությամբ տառապողների համար: