Էդգար Մանուչարյանը հրավիրվել է ազգային հավաքական


17:12 , 27 օգոստոս, 2015

Image result for էդգար մանուչարյանՇատ լավ լուր. իմ շատ սիրելի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը հրավիրվել է ազգային հավաքական...

Ի դեպ, սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում կհյուրընկալվի Սերբիայի ազգային հավաքականին, իսկ սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականն արդեն Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կհյուրընկալի Դանիայի ազգային ընտրանուն:

Վստահ եմ, որ մեր տղաները հանդես կգան ամենաբարձր մակարդակով ու ամեն ինչ կանեն, որ հաղթանակ պարգևեն հայ ժողովրդին։

Սիրում եմ քեզ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական...