Հարավարևմտյան Չինաստանի Չոնգքինգ բնակավայրում ապրող 48-ամյա Չեն Խինյին դժվար կյանք է ունեցել։ Նա կորցրել է իր ձեռքերը 7 տարեկանում՝ էլեկտրական շոկի ենթարկվելու հետևանքով։ Նա 20 տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը՝ միայնակ թողնելով Չենին ու նրա հիվանդ մորը։ Մոր հիվանդության սրվելուն զուգահեռ Չենի կյանքն ավելի ու ավելի էր բարդանում։ Մի անգամ ինչ-որ մեկը Չենին առաջարկել էր ողորմություն մուրալ, ինչին ի պատասխան նա բարկացած ասել էր.
Ես ձեռքեր չունեմ, սակայն առողջ ոտքեր ունեմ։ Ես չեմ կարող գնալ ու այդպես գումար մուրալ։
Իր ձեռքերը կորցնելուց հետո Չենը սովորել է պատրաստել, զբաղվել է հողագործությամբ ու զամբյուղներ հյուսել։ 2014թ․-ից Չոնգքինգը սկսեց ամբողջ օրը խնամել իր 91-ամյա մորը և նույնիսկ կերակրել նրան իր ատամներով։
Ձմեռները չափազանց ծանր են Չենի համար, քանի որ նրա համար դժվար է գուլպաներ հագնելը, և նա հաճախ տառապում է ցրտահարությունից։
Չենի պատմությունը թերևս լավ դաս է բոլոր այն մարդկանց համար, ովքեր սիրում են բողոքել իրենց ծանր կյանքից...