Ավստրալացի Ռիչարդ Մագերն իրեն Ladybeard է անվանում և ունի հետաքրքրությունների լայն շրջանակ. տիրապետում է մարտական արվեստներին, նկարահանվում է հեռուստաշոուներում, զբաղվում է պրոֆեսիոնալ ըմբշամարտով և երգում է մետալ խմբում։ Դրա հետ մեկտեղ նա ճապոնական անիմեի հերոսների kawaii ոճի հագուստներ է կրում։ Էլ որտե՞ղ, եթե ոչ Ճապոնիայում, այսպիսի «գեղեցկուհին» կդառնա միլիոնների կուռքը։