Յուվենտուսը և Մարսելի Օլիմպիկը կարող են ֆուտբոլիստներ փոխանակել


05:04 , 27 օգոստոս, 2015

Tert.am–ը գրում է.

Մարսելի «Օլիմպիկը» եւ «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստներ փոխանակել, հայտնում է Get French Football News-ը:

Թուրինցիները ցանկանում են ձեռք բերել կիսապաշտպան Մարիո Լեմինին, բայց մտադիր են տեղափոխության համար առաջարկել 30-ամյա հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի տրանսֆերը:

Հաղորդվում է, որ գործարքը կարող է իրականացվել առաջիկա օրերին: