Եթե էդ պապին ա ակտիվիստ, ուրեմն Ծերեթելիում կանգնողներն էլ մարիամագդալենացիներ են


03:23 , 27 օգոստոս, 2015

Նայում եմ էն բիձու վիդեոն, արդեն պապիկ չեմ կարա ասեմ դրան ու զզվանք եմ ապրում, թե սպիտակ մազերով բիձեն ոնց կարա իրան Հրապարակի մեջտեղն ըտենց պահի։ Դե էն, որ «խեղճ» պապիկի մասին խոսում ու պաշտպանում էին, թե բա պապին քֆուր չգիտի, ու այդ անմեղը չի հայհոյել ու ուղղակի չափալախ ա կերել, թող հիմա խոսան։ Քիչ ա մնում իվենթ բացեմ՝ «մենք բոլորս պաշտպանում ենք ոստիկանին» խորագրով, բայց հետո հասկանում եմ, որ սենց թե նենց ոստիկանը պետք ա իրան զսպեր ու չապտակեր, ու հասկանում եմ, որ օրենք ա խախտել։ Եթե էդ պապին ա ակտիվիստ, ուրեմն, թող Աստված ների ինձ համեմատության համար, Ծերեթելիում կանգնողներն էլ մարիամագդալենացիներ են։ Գնացինք՝ քնենք, իմ՝ ակտիվիստը պրովոկատորից չտարբերող Հայաստան։