Բրիտանական քաղաքում սարսափ ֆիլմերից հայտնի ծաղրածու է հայտնվել (լուսանկարներ)


02:43 , 27 օգոստոս, 2015

Բրիտանական Նորթհեմփթոն քաղաքի բնակիչներից ոչ ոք չգիտի, թե ով է այս ծաղրածուն, ինչ է նրա անունն, ու որն է նպատակը։ Խեղկատակի վախեցնող կերպարով այս կասկածելի տղամարդու մասին նույնիսկ ոստիկանությանն են հայտնել, բայց նա առաջվա պես շարունակում է թափառել փողոցներով և իր սահմռկեցուցիչ արտաքինով սարսափի մեջ պահել քաղաքի բնակիչներին։