ԱՄՆ-ում ուղիղ եթերում գնդակահարել են լրագրողին եւ օպերատորին


17:52 , 26 օգոստոս, 2015

24091703Galatv.am-ը գրում է.

ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերի ժամանակ գնդակահարել են WDBJ7 հեռուստաալիքի լրագրողին եւ հեռուստաօպերատորին,-հաղորդում է BBC-ին:

Հաղորդվում է, որ հարձակման հետեւանքով զոհվածները 24-ամյա թղթակից Էլիսոն Պարկերը եւ 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդն են:

Ուղիղ եթերի ժամանակ կրակոցներ են լսվել, ինչից հետո լրագրողը եւ կինը, ում հետ նա հարցազրույց է անցկացրել, վազել են հակառակ ուղղությամբ:

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, հանգամանքները պարզվում են, անցկացվում է հետաքննություն: