«Bugatti»-ն կցուցադրի աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան


17:04 , 24 նոյեմբեր, 2012


 Ողջ աշխարհի ավտոարտադրողներն իրենց բոլոր ուժերը ուղղորդում են մրցակիցներին գերազանցելու համար` կատարելագործելով դիզայնը, տեխնիկական պարունակությունը և այլն: Իսկ «Buggati» ապրանքանիշն այլ ուղի է բռնել, նա ընդամենը ստեղծել է աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան:
Ֆրանսիական ընկերությունն իր նորույթը ներկայացնելու է հաջորդ տարի Ֆրանկֆուրտում: «Bugatti»-ի գլխավոր ինժեներ Ջյոնս Շուլենբուրգը բացահայատել է որոշ տեխնիկական առանձնահատկություններ:

Նոր ավտոմեքենայի շարժիչն ունի 1600 ձիաուժ հզորություն, մինչև 100կմ/ժ արագացմանը ավտոմեքենան հասնում է 1,8 վայրկյանում: Հաղորդվում է ավտոմեքենայի առավելագույն արագությունը՝ 500կմ/ժ է: Բայց դրա համար «Bugatti»-ի նոր արտադրանքը պետք է ունենա ավելի նվազ քաշ, քան նախորդ մոդելը, ինչից էլ թեթև է 250 կգ-ով: