Hetq.am-ը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկատվություն է տարածել միջազգային բորսաներում և աշխարհի որոշ երկրներում կաթի, Չեդդեր տեսակի պանրի և ցորենի գների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև:
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 750 մլն. տոննա կաթ, որից շուրջ 638 մլն. տոննան` կովի:
Միջազգային բորսաներում նկատվել է III կարգի կաթի գների անկում: NASDAQ բորսայում III կարգի կաթի գինը 2014թ. համեմատ նվազել է շուրջ 10.3%: Համաձայն կանխատեսումների՝ սպասվում է, որ մինչև տարեվերջ կաթի գինը միջազգային բորսաներում կնվազի 21.5%:
Նվազումը պայմանավորված է յուրաքանչյուր տարի աշխարհում կաթի արտադրության ծավալների 1-2 %-ով ավելացմամբ, ինչի հետևանքով առաջանում է կաթի ավելցուկ:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԵՄ երկրների դեմ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների շարունակումը առաջացրել է կաթնային արտադրանքի ավելցուկ, և ԵՄ երկրները ստիպված են սպառման նոր շուկաներ գտնել:
ԵՄ որոշ երկրներում կաթի գների դինամիկան 2014-2015թթ. հունիս ամսվա դրությամբ (դրամ/կգ):
|
15/06/2014 |
15/06/2015 |
% |
Բելգիա |
201 |
144 |
-28.4 |
Բուլղարիա |
189 |
133 |
-29.6 |
Դանիա |
229 |
165 |
-27.9 |
Լատվիա |
162 |
112 |
-30.9 |
Ֆրանիսա |
201 |
165 |
-17.9 |
Գերմանիա |
206 |
154 |
-25.2 |
Լատվիա |
162 |
112 |
-30.9 |
Լիտվա |
145 |
112 |
-22.8 |
Էստոնիա |
178 |
133 |
-25.3 |
Լեհաստան |
178 |
144 |
-19.1 |
Նիդերլանդներ |
234 |
160 |
-31.6 |
Ռումինիա |
162 |
112 |
-30.9 |
Ռուսաստան |
232 |
168 |
-27.5 |
Բելառուս |
135 |
121 |
-10.3 |
Ղազախստան |
171 |
147 |
-14 |
Ղրղզստան |
122 |
118 |
-3.2 |
Թուրքիա |
153 |
138 |
-9.8 |
Ինչպես երևում է, ԵՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են: ԵՄ երկրներում կաթի գինը մեկ տարվա ընթացքում նվազել է մինչև 30.9%: Աղյուսակում նշված ԵՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 173 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 127 դրամ: Այսպիսով՝ աղյուսակում նշված ԵՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 26.5% կամ 46 դրամ:
Նոր Զելանդիայում կաթի գինը 2015թ. միայն մայիս ամսին նվազել է 5.9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում այն նվազել է մոտ 42%-ով: Նմանատիպ իրավիճակ է նաև կաթ արտադրող խոշորագույն երկրներ համարվող Ավստրալիայում և ԱՄՆ-ում: Օրինակ, Ավստրալիայում կաթի գինը նվազել է ընդամենը 12%-ով, իսկ ԱՄՆ-ում 11%-ով՝ կազմելով 36,2 ցենտ 1 կգ համար, կամ 173 դրամ:
Կաթի միջազգային գների անկումը իր բացասական ազդեցությունն է թողել նաև Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) երկրների կաթի գների վրա: ԵՏՄ երկրներում կաթի գները նախորդ տարվա համեմատ նվազել են: ԵՏՄ երկրներում կաթի միջինացված գինը 2014թ. կազմել է 165 դրամ 1կգ համար, իսկ 2015թ.` 138.5 դրամ: ԵՏՄ երկրներում մեկ տարվա ընթացքում կաթի գինը միջինում նվազել է 13.75% կամ 26.5 դրամ:
Հայաստանի Հանրապետության հարևան երկրներում նույնպես նկատվում է կաթի գների անկում: Մասնավորապես, Թուրքիայում 2014թ. համեմատ 2015թ. կաթի գինը նվազել է 9.8% և կազմել է 138 դրամ/կգ:
Որոշ երկրներում պանրի (Չեդդեր) գները 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ (դոլար/կգ)
|
Օգոստոս 2014թ. |
Օգոստոս 2015թ. |
% |
Ավստրալիա, Նոր Զելանդիա |
4.2 (1718 դրամ) |
2.9 (1385 դրամ) |
-31 |
ԱՄՆ |
4.8 (1963 դրամ) |
3.8 (1815 դրամ) |
-20.8 |
Գերմանիա |
4.2 (1718 դրամ) |
2.4 (1146 դրամ) |
-42.8 |
Լեհաստան |
3.5 (1431 դրամ) |
2.8 (1337 դրամ) |
-20 |
Միացյալ Թագավորություն |
3.5 (1431 դրամ) |
2.9 (1385 դրամ) |
-17.1 |
Ինչպես երևում է աղյուսակից՝ Չեդդեր տեսակի պանրի գները նույն պես նվազել են: Նվազման պատճառներից մեկը հադիսանում է կաթի գների անկումը համաշխարհային շուկայում:
Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն. տոննա ցորեն: Ցորենի գները միջազգային շուկաներում համաձայն INDEXMUNDI-ի տվյալների:
*INDEXMUNDI-ի տվյալները կազմված են Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա:
Ինչպես երևում է գծապատկերից մեկ տարվա ընթացքում գրանցվել է ցորենի գների անկում: Մեկ տարվա ընթացքում ցորենի գինը նվազել է շուրջ 14.5%: 2015թ. հունվար ամսից սկսած ցորենի գնի նվազման պատճառ են հանդիսացել մի շարք կազմակերպությունների կողմից բարձ բերքի վերաբերյալ կատարած կանխատեսումները:
Ռուսաստանի հարավային հատվածում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել: Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11.1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից: Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ. աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ: Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ. մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա: Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77748 դրամ (1 ռուբլին = է 6.82 դրամ):
Աշխարհում ցորենի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին Այդ բորսաներում 2014թ. համեմատ 2015թ. նույնպես գրանցվել է գների անկում:
Ցորենի գնանշումների դինամիկան համաշխարհային բորսաներում 2014-2015թթ. օգոստոս ամսվա դրությամբ
19.08.14թ. դոլար մեկ տոննայի դիմաց |
18.08.15թ. դոլար մեկ տոննայի դիմաց |
+/- % մեկ տարվա ընթացքում |
Գինը ՀՀ դրամ/կգ 18.08.15 տվյալներով |
Փոխարժեք $-դրամ 18.08.2015 դրությամբ |
|
Ցորեն |
|
|
|
477.62 |
|
СВОТ Չիկագո |
204.7 (83558 դրամ) |
183.8 (87786 դրամ) |
-10.2 |
87.7 |
|
LIFFE Լոնդոն |
201.6 (82293 դրամ) |
178.6 (85303 դրամ) |
-11.4 |
85.3 |
|
MATIF Փարիզ |
230.4 (94049 դրամ) |
192.4 (91894 դրամ) |
-16.4 |
91.8 |
|
CBOT Չիկագո և LIFFE Լոնդոն բորսաներում ցորենի գների դրամային արտահայտությամբ գնաճը պայմանավորված է փոխարծեքի տատանումից Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ազդեծությունն ունեն նաև մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ, USDA և այլն) 2016թ. համար կատարված կանխատեսումները