Նախագահական ընտրություններին գործող նախագահը կունենա մրցակիցներ, ովքեր ստիպված կլինեն պայքարել պատվավոր երկրորդ տեղի համար


11:24 , 24 նոյեմբեր, 2012

Ինչքան մոտենում են 2013թ. նախագահական ընտրությունները, այդքան ավելանում է խուճապը իշխանական թևի ներկայացուցիչների մոտ: Հայաստանի Հանրապետական Կուսակցության գրեթե ցանկացած ներկայացուցիչ, առանց առիթը բաց թողնելու և օգտագործելով ցանկացած հնարավորություն, հայտարարում է, թե «Չնայած նրան, որ նախագահական ընտրություններին գործող նախագահը կունենա մրցակիցներ, նրանք ստիպված կլինեն պայքարել պատվավոր երկրորդ տեղի համար»: Ինչպես կասեր Այրտոն Սենան, «երկրորդ տեղը առաջինն է անհաջողակների ցուցակում»: Ակամայից հանրապետականների հայտարարությունները բազմաթիվ հարցեր են ծնում.
1. Մի՞թե ընտրության արդյունքներն արդեն նրանց հայտնի են:
2. Մի՞թե այդ հայտարարություններն արվում են, որ ժողովուրդը կամաց-կամաց համակերպվի այդ մտքի հետ:
3. Մի՞թե այդ հայտարարություններն ուղղված են նախագահի այլ թեկնածուներին՝ նրանց «աչքը վախեցնելու» համար, թե՞ ամեն ինչ արդեն պարզ է, և իզուր իմաստ չունի պայքարի մեջ մտնել: