Օրվա բաղադրատոմսը. Nutella-ով թխվածքաբլիթներ


09:10 , 25 օգոստոս, 2015

Խմորի համար`
250 գր ալյուր
180 գր կարագ
2 ձվի դեղնուց
50 գր շաքարավազ
մեկ պտղունց աղ
Միջուկի համար`
նուտելլա

Դեղնուցները, փափուկ կարագը, աղը և շաքարավազը հարել:
Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հունցել փափուկ խմոր:
Խմորը լավ ծածկել և 20-30 րոպե թողնել սառնարանում: 
Խմորը գրտնակել և խորանարդերով կտրատել:
Խմորի մեկ կտորի վրա լցնել միջուկը, երկրորդ խմորով ծածկել, եզրերը պատառաքաղով սեղմել, մեջտեղի մասը պատառաքաղով ծակծկել:
Թխել մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում՝ 15 րոպե: