Խուճապի մի՛ մատնվեք. մեր առյուծասիրտ տղաները վերահսկում են իրավիճակը


12:26 , 24 օգոստոս, 2015

Գիշերը թշնամու հետ շփման գծի արևելյան ուղղությամբ դիրքերում անհանգիստ է եղել...
Թշնամին ինտենսիվ կրակի տակ է պահել մեր դիրքերը՝ կիրառելով նաև նռնականետեր: 
Մեր տղաները կարողացել են ճնշել թշնամու կրակը: Տղաներից մեկը (պայմանագրային զինծառայող) թեթև վիրավորվել է:
Այնպես որ, իզուր խուճապի մի՛ մատնվեք...
Սա գրում եմ հատկապես այն ծնողների համար, ովքեր զավակներ ունեն ծառայության մեջ և հասկանալի պատճառով անհանգստանում են....
Մեր առյուծասիրտ տղաները` շարքայինից մինչև սպայական կազմ, միասին վերահսկում են իրավիճակը! 
ՓԱՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ !!!!