Ցանկացած արդիական խնդիր անհրաժեշտ է դիտարկել և լուծել գիտականության սահմաններում


22:43 , 22 օգոստոս, 2015

Որևէ ժամանակաշրջան կամ կոնկրետ իրադարձություն հաճախ յուրօրինակ սոցիալական պատվեր է տալիս, ինչը մենք անվանում ենք արդիականություն: Սակայն ցանկացած արդիական խնդիր անհրաժեշտ է դիտարկել և լուծել գիտականության սահմաններում: Շատ մարդիկ, ինչպես գիտական շրջանակներում, այնպես էլ` սոցիալական ցանցերում, արդիականությունը խառնում են պատեհապաշտության (կոնյուկտուրայի) հետ: Վերջինիս ծայրահեղ վիճակը կոչվում է կանխակալ կարծիք և դրա պարտադրում: Գիտնականը հարց է տալիս կոնկրետ խնդրին և ստանում պատասխան: Կանխակալը ինքն է ձևավորում խնդրակարգ, հարցեր տալիս և մեր վզին փաթաթում իր տեսությունը: Արդյունքում` մենք ստանում ենք պատեհապաշտական գրառումների ու վերլուծությունների մի ամբողջություն, որոնք աղճատում են իրականությունը, թույլ չեն տալիս բացահայտելու երևույթի կամ իրադարձության ճշմարիտ պատկերը: