«Air Armenia»-ի ծեծված սեփականատերը հաշտվել է Նեմեցի հետ


15:07 , 20 օգոստոս, 2015

Ոհմակի կանոները գործի դրվեցին, և ամեն ինչ մոռացվեց...

Այս օրերին լրագրողների հարցին ի պատասխան ասում էի, որ մի քանի օր էլ սպասեք և հարցերի պատասխաններն ինքներդ կտեսնեք... Այ սրա համար էի ասում, իրենք իրենց մեջ իրենց հարցերը լուծելու էին, ու դա պարզից էլ պարզ երևում էր... Պարզապես Սերժի ստեղծած բուրգում Նեմեցի և այլոց անպատժելիության մթնոլորտը մեր դեմ է ուղղված, սրանք իրար կուտեն, կհաշտվեն հանուն կերակրատաշտի, թե ինչ կանեն, դա մեզ չի հետաքրքրում...

Խնդիրը կայանում է նրանում, որ մեր երկրում դեռևս գործում են քարի դարի կանոնները... Ծեծելով, խոշտանգելով, սպանելով «արդարադատություն» իրականացնելը շարունակում է մնալ հիմնական միջոց...

Հ․Գ․ Վահե Ավետյանի սպանության հետ զուգահեռ տանելուց մի գիծ կարող եք տանել. երկու դեպքում էլ Նեմեցի հաստավզերն են գործողության մեջ եղել...