Նայում եմ կարդացվող նյութերի այցելությունը. մարդու ծիծաղ ա գալիս: Անվանման մեջ «սեքս» բառը կա, այցելությունների քանակը 20.000-ը հաստատ անցնում ա, սեղմում ու սեղմում են այդ ՍԵՔՍ բառ պարունակող հոդվածի վերնագրին, կոչեր հնչեցնում, անպայման մի երկու հատ ֆեյկ ա լինում հայկական դրոշով կամ հայրենասիրական անունով, որոնք ամենաակտիվն են, մի երկու բեխերով աղջիկ էլ` էլ ավելի ակտիվ: Ու տենց շարունակ սեքսի մասին մտնում ու մտնում են կարդալու:
Մրցույթ է սկսվում իրար մեջ, թե ով է ավելի բարոյական սեքսուալ բովանդակություն ունեցող հոդվածով հետաքրքրվածների շարքում: «Հոդվածագիրն անառակ ա», «Հասատ իրա նման մեկի մասին ա», «Բա չե՞ք ամաչում՝ սենց բաներ եք գրում», «Էս ուր ենք հասել»............. ու սենց շարունակ: