Չներե՛լ, որպեսզի կանխվեն հաջորդները


21:42 , 18 օգոստոս, 2015

Օրերս բազմաթիվ լրատվական կայքեր, բլոգերներ, հասարակության տարբեր ներկայացուցիչներ ակտիվորեն քննարկում էին «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգելու մասին լուրը:

Խոսվում էր այն մասին, որ առևանգողները եղել են գործարար Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբոյի) թիկնազորի անդամները: Եթե իսկապես այդ ամենի հետևում կանգնած է Հայրապետյանը, ապա այն պետք է դիտարկել բացառապես իրավական հարթությունում:

Այսպիսի արարքները պետք է խստորեն պատժվեն, անկախ նրանից, թե օրենք խախտողն ով է ի պաշտոնե: Այլապես նմանատիպ դեպքերին ականատես կլինենք ավելի հաճախ: