Երևանում խցանումները դարձել են անտանելի (VIDEO)


17:58 , 22 նոյեմբեր, 2012

Երեւանի փողոցների խցանումները կարծես սովորական են դարձել թե՛ վարորդների եւ թե՛ ուղեւորների համար: Սակայն իրավիճակն ավելի են սրում ճանապարհատրանսպորտային պատահարները եւ տարբեր նշանակության շինարարական աշխատանքները: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ նման իրավիճակ է ստեղծվել Արշակունյաց պողոտայում: