Ամերիկյան կին կոնգրեսականն ամենայն լրջությամբ Իրանն անվանում է թշնամի երկիր


02:14 , 15 օգոստոս, 2015

CNN-ի եթերից ամերիկյան կին կոնգրեսականն ամենայն լրջությամբ Իրանն անվանում է թշնամի երկիր և պնդում, թե իբր իրանցիներն օժանդակում են «Իսլամական պետության» դեմ պայքարին բացառապես այն պատճառով, որ այս երկիրն էր մտադիր ստեղծել այն խալիֆայությունը, որը հիմա հռչակել են ահաբեկիչները:

Նման մոտեցումը կա՛մ Իրանի միտումնավոր դիվականացման շարքից է, որովհետև դրա հետևանքով անտեղյակ լսարանի համար ենթագիտակցական մակարդակով նույնականացում է տեղի ունենում միմյանց հետ որևէ աղերս չունեցող Իրանի և «Իսլամական պետության» միջև, կա՛մ Արևելքից ամերիկյան հայտնի անտեղյակության արգասիքն է, ինչը մինչև հիմա էլ թույլ չի տալիս հաղթահարելու «դիվական» Իրանի խորը նստած կարծրատիպը: