Ես համոզված եմ, որ այդ 30 մլն-ը պետական բյուջե չի մտնելու


17:30 , 14 օգոստոս, 2015

Image result for համալիրԵրեկ կառավարությունը որոշել է պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնել և օտարել: Սահմանվել է, որ ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է: Ես համոզված եմ, որ այդ 30 մլն-ը պետական բյուջե չի մտնելու։ Եվ նույնքան էլ համոզված եմ, որ այդ փողը տրվել է ինչ-որ պարտքի դիմաց։ Փորձենք պարզել՝ ուր է գնալու այդ 30 մլն-ը։