Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ-ից ժամանած մի խումբ ներդրողների


14:30 , 14 օգոստոս, 2015

hovikAraratnews.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մի խումբ գործարարների: Վարչապետը ողջունել է նրանց այցը ՀՀ և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել տարբեր ոլորտներում նրանց կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մեր երկրում մի քանի խոշոր ծրագրերում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը: Գործարարները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին ջերմ ընդունելության և աջակցություն ցուցաբարելու պատրաստակամության համար: