Քերին ԱՄն առաջին պետքարտուղարն է, ով վերջին 70 տարում կայցելի Կուբա


13:50 , 14 օգոստոս, 2015

downloadAraratnews.am-ը գրում է.

Այսօր ԱՄն պետքարտուղար Ջոն Քերին Հավանայում պաշտոնապես կբարձրացնի այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանության դրոշը: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

Քերին կդառնա ԱՄՆ առաջին պետքարտուղարն, ով Ազատության կղզի է այցելում 1945 թվականից ի վեր: ԱՄՆ պատվիրակությունը բաղկացած կլինի 20 անդամից, որոնց թվում են դիվանագետներ, ԱՄՆ կոնգրեսի և Սպիտակ տան ներկայացուցիչներ: