Սրտի անհետաձգելի վիրահատությունների համար կհատկացվի ևս 500 մլն դրամ


11:34 , 14 օգոստոս, 2015

 Կառավարությունը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած երկու որոշումներում և 2015 թ. պետբյուջեում: Փաստաթղթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շահառուների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գործընթացի մինչև 2015 թ. տարեվերջ լիարժեք կազմակերպումը և ֆինանսավորումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ կառավարությունը փաստորեն կրկնապատկում է սրտի անհետաձգելի վիրահատության համար նախատեսված ֆինանսական հատկացումը՝ ավելի վաղ տրամադրած 500 մլն դրամին ավելացնելով ևս 500 մլն դրամ: