Հաղթանակած արցախցին հաղթական դղրդալու փոխարեն պիտի կատվախոտի հաբեր կուլ տա, որովհետև Վերդիի ընկերը մահացել էր


19:09 , 11 օգոստոս, 2015

Image result for արցախի անկախություն

Երբ ասում են «ռեքվիեմ», անմիջապես սպատկերացնում ես հոգեվարք, մահ, թաղման թափոր, մռայլ երաժշտություն և ցավի մեջ պարուրված հոգի... (ի դեպ, ինձ մոտ այն ասոցացվում է միմիայն Մոցարտի ռեքվիեմի հետ)։
Երբ ասում ես Արցախի անկախության օր, անմիջապես պատկերացնում ես ուրախություն, հպարտություն, ազգային ոգի ու հուժկու կամք..... և ՀԱՂԹԱՆԱԿ։
Հաղթանակ, որի թնդացող հնչյունները պիտի նույնիսկ նորածնի սրտում վառեն բերկրանքի լույսը...
Հիմա փորձենք այս երկուսը համադրենք....
Ինձ մոտ չի ստացվում...
Չի ստացվում պատկերացնել, թե սեպտեմբերի 1-ին ինչպե՞ս պետք է իմ սիրտը թնդա ուրախությունից ու հպարտությունից սգո երաժշտության ելևէջների ներքո...
Ու ՀԱՂԹԱՆԱԿԱԾ արցախցին հաղթական դղրդալու փոխարեն պիտի կատվախոտի հաբեր կուլ տա, որովհետև Վերդիի ընկերը մահացել էր....
Ինչևէ, ինչ-որ տեղ ինչ-որ բան շփոթել են... Միգուցե ապրիլ կամ դեկտեմբեր ամիսն են շփոթել սեպտեմբերի հետ.... միգուցե...
Բայց, էսպես շփոթված ՀԱՂԹԱՆԱԿ նշել չի լինի.... նույնիսկ արվեստի գլուխգործոց լսել չի լինի....