Գնաճը «չափերը չի անցնում»


12:42 , 11 օգոստոս, 2015

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով՝ այս տարվա առաջին յոթ ամիսների հավելաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 5 %:

Ինչ վերաբերում է դեկտեմբերից հուլիս ընկած ժամանակահատվածում գների փոփոխություններին, ապա տեղի է ունեցել նվազում՝ 2.2%-ով: Փաստացի միջինում գներն ամսական նվազել են 0.32%-ով:

Համեմատելով գների մակարդակը նույն ժամանակահատվածում՝ կտեսնենք, որ դրանք հիմնականում մնացել են գրեթե նույն վիճակում, և հունվար-փետրվարին արձանագրված 0.94% և 0.21% հավելաճը փոխարինվում է մինչև -0.41% գնանկմամբ:

ՀՀ ԿԲ-ի կողմից գների նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը` ±1.5% թույլատրելի միջակայքով: Ըստ հրապարակված տվյալների՝ ԿԲ հաշվարկներում ընկած 12-ամսյա գնաճը հուլիսին կազմել է 4.2%, այսինքն՝ գտնվում է թիրախային մակարդակում, որի պահպանման համար ԿԲ իրացնում է մի շարք կոշտ մեխանիզմներ: 
Փաստացի գնաճը «չափերը չի անցնում»: