Կենսաթոշակառուների թիվը և միջին կենսաթոշակի չափը


21:00 , 10 օգոստոս, 2015

Image result for կենսաթոշակԸստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության՝ 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 464 948 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 462 539, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2 409 մարդ: Կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 496 դրամ: Տեղեկատվությունը հրապարակվել է ազգային վիճակագրական ծառայության կողմից: