Հանրաքվեն տապալելու համար հարկավոր է չմասնակցել ռեժիմի բռնապետությունը մայր օրենքով ամրագրելու փորձին


16:37 , 8 օգոստոս, 2015

Image result for սահմանադրությունՆերկայիս սահմանադրության 113-րդ հոդվածն ասում է՝
Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։ 
Ուստի, հանրաքվեն տապալելու համար հարկավոր է չմասնակցել ռեժիմի բռնապետությունը մայր օրենքով ամրագրելու փորձին և հասնել նրան, որ հանրաքվեին մասնակցած քաղաքացիների թիվը չկազմի ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը։ 
Իսկ մինչ այդ բոլորս մեր քաղաքացիական էներգիան ուղղում ենք մեկ հստակ ուղղությամբ՝բացատրել ժողովրդի անտարբեր և պակաս գիտակից զանգվածին, թե ինչ վտանգով է հղի այս նախագիծը։
Ոչ հանրաքվեին․․․