23 տարի առաջ այս օրը Ադրբեջանը օկուպացրեց Արծվաշենը


14:17 , 8 օգոստոս, 2015

23 տարի առաջ այս օրը Ադրբեջանը օկուպացրեց Արծվաշենը, որը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ ու հեռու է Լեռնային Ղարաբաղից: Ողջ բնակչությունը դիմել է փախուստի։ Անհետ կորել է 29 մարդ։ Ադրբեջանի կողմից ավիրվել է 17-րդ դարի հայկական Սբ. Հովհաննես եկեղեցին ու գորգերի գործարանը։

Այս փաստերը պարտավոր ենք հիշել, երբ որևէ հարթակում որևէ մեկի կողմից խոսք է գնում հողերի փոխանակման մասին։ Թե Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին, թե Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողեր ունենք, որոնք տեսնենք ինչպես են հետ տալու, եթե ուզում են մեզնից որևէ բան ստանալ։