Մենք 2:3 հաշվով պարտվեցինք Խորվաթներին


20:45 , 6 օգոստոս, 2015

Րոպեներ առաջ ավարտվեց ֆուտզալի Եվրոպայի համալսարանական առաջնության 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մրցակիցը գործող փոխչեմպիոն Խորվաթիան ներկայացնող կիրառական գիտությունների Վեռնի համալսարանի ֆուտզալի թիմն էր: Համառ պայքարում, մեր ընտրանին զիջեց 2:3 նվազագույն հաշվով, թեև խաղի վերջին րոպեին մեր տղաները լավ հնարավորություն ունեին խաղը փրկելու, սակայն այս անգամ սպորտային բախտը չժպտաց մեզ: