Օրվա բաղադրատոմսը. պանրով ապուր


10:35 , 6 օգոստոս, 2015

Պանրով ապուր

Բաղադրամասեր՝
• 1 տուփ հալած պանիր
• 500 մլ ջուր
• 2 հատ կարտոֆիլ
• 1 հատ գազար
• 50 մլ բուսայուղ
• 10 գ մաղադանոս
• Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Կարտոֆիլը կտրատել և խաշել։ Ավելացնել բուսայուղով տապակած քերած գազարը։ Ավելացնել պանիրը և խառնել այնքան ժամանակ, որ դառնա միապար զանգված։ Համեմել աղով, պղպեղով և կտրատված մաղադանոսով։