Այսօր «Աշխարհի բժիշկները հանուն խաղաղության» կազմակերպության միջազգային օրն է


00:30 , 6 օգոստոս, 2015

Այս միջազգային օրն առաջադրվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպության կողմից: Այս օրը նշվում է Հերոսիմա քաղաքի ռմբակոծման օրը. դեպքը տեղի էր ունեցել 1945 թվականի օգոստոսի 6-ին:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս միջազգային օրն առաջադրվել է «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպության կողմից: Այս օրը նշվում է Հերոսիմա քաղաքի ռմբակոծման օրը. դեպքը տեղի էր ունեցել 1945 թվականի օգոստոսի 6-ին:
Ավելի քան 60 տարի այս օրը Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը առավոտյան ժամը 08:15-ին «քարանում է»` մեկ րոպե լռությամբ հարգելով զոհերի հիշատակը: 
Նշենք, որ «Աշխարհի բժիշկները հանուն միջուկային վտանգի կանխման» կազմակերպությունը ստեղծվել է 1980 թվականին Ֆրանսիայում` առանձնանալով մեկ այլ հայտնի` «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունից: Այս օրվանից «Աշխարհի բժիշկները» կազմակերպության խոշոր ներկայացուցչություններ են գործում աշխարհի 12 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում, Շվեդիայում և Նիդերլանդներում: