06:50 , 5 օգոստոս, 2015
Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի կյանքը հեշտացնելու իր փոքրիկ գաղտնիքները։ Առաջարկում ենք առօրյայում կյանքը հեշտացնելու մի քանի պարզ խորամանկություններ.
1. Պլաստիկ շիշը կօգնի հեշտությամբ առանձնացնել ձվի դեղնուցը սպիտակուցից։
2. Զամշի վրայի թեթև հետքերը հնարավոր է վերացնել եղունգի փայտյա խառտոցի օգնությամբ։
3. Մրգերի և բանջարեղենի համար նախատեսված ցանցապարկերը հրաշալի միջոց են, առանց քերծելու, կաթսաները և թավաները մաքրելու համար։
4. Սթիքեր թղթերի կպչուն մասով կարելի է հավաքել փոշիները դժվար հասանելի մասերում, օրինակ համակարգչային ստեղնաշար։
5. Փայտի կամ կաշվի վրայի քերծվածքները կարելի է հեռացնել սովորական գրասենյակային ռետինի օգնությամբ։
6. Տաբատների ներսի կողմից կարին ամրացրած բուլավկան կօգնի խուսափել տաբատի էլեկտրականանալուց։
7. Որպեսզի ակնոցի վրայի պտուտակները չթուլանան՝ հարկավոր է նրանց վրա եղունգի լաք քսել։